Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3

7/3/2026 22:18

Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, Գյումրիում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: 2018-ի ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021-ի ընտրություններով ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026-ի հունիսի 7-ի ընտրություններում հասնելու ենք պատմա-քաղաքական հեղափոխության: Իսկ Գյումրիում լինելու է Գյումրի-1, քանի որ Գյումրիում հեղափոխություն տեղի չի ունեցել, Գյումրին հեղափոխական իշխանություն չի ունեցել և 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից շատ չանցած Գյումրիում լինելու է Գյումրի-1։ Այս ընտրություններում մեր ժողովրցին պետք է, որպեսզի խաղաղության թիմը ստանա բացարձակ սահմանադրական մեծամասնություն, մեր նշաձողը 65 տոկոսն է»,- նշել է նա։