ԱՄԷ-ն առաջին անգամ hարվածել է Իրանի տարածքին

8/3/2026 16:17

Իսրայելական Ynet հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, պնդում է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիայի սկզբից ի վեր ԱՄԷ-ն առաջին անգամ հարված է հասցրել Իրանում գտնվող թիրախին, սակայն կողմերից այս հաղորդագրության վերաբերյալ որևէ պաշտոնական հաստատում չի ստացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Արաբական Միացյալ Էմիրություններն առաջին անգամ հարձակվել են Իրանի վրա: Այս հարվածն ուղղված է եղել իրանական ջրի աղազատման օբյեկտին»,- ասվում է պորտալի հրապարակման մեջ: