Բուք և դժվարանցանելի ավտոճանապարհներ

9/3/2026 10:24

Մարտի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։ Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։