Nissan-ի և Mitsubishi-ի բախումից զոհ և վիրավորներ կան
9/3/2026 10:27

Երեկ Երևանի Բադալ Մուրադյան փողոցում բախվել են «Nissan»-ը և «Mitsubishi»-ն։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Մինչ քննչական խումբը դեպքի վայրի քննություն էր կատարում հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։