Երկրաշարժ՝ Թուրքիայում

9/3/2026 13:27

Թուրքիայի Դենիզլի նահանգում տեղական ժամանակով ժամը 09:21-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը զգացվել է նաև երկրի հարավի հարևան շրջաններում: Այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվել է Բուլդան շրջանում, իսկ օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ինչպես տեղեկացրել է TRT Haber հեռուստաալիքը, երկրաշարժի տևողությունը կազմել է 10-15 վայրկյան։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։