Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
9/3/2026 22:13

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։
Մարտի 10-ին՝ Փարիզում, նա կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին, մարտի 11-ին կմեկնի Ստրասբուրգ:
Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։