ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի

10/3/2026 13:42

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի օրոք ԱՄՆ-ի հետ բանակցությունների հարցը դժվար թե դիտարկվի, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Իրանի Փորձագետների խորհուրդը մարտի 9-ի գիշերը հաստատել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, ընտրվել է իսլամական հանրապետության նոր գերագույն ղեկավար։ «Նախևառաջ, դեռ շատ վաղ է, հասկանո՞ւմ եք, նրա կողմից որևէ մեկնաբանություն անելու համար։ Մենք բոլորս սպասում ենք նրա ելույթներին և մեկնաբանություններին, որոնք կհաջորդեն ավելի ուշ։ Բայց ես չեմ կարծում, որ ամերիկացիների հետ խոսելու կամ բանակցելու հարցը կրկին կլինի սեղանին, քանի որ մենք ամերիկացիների հետ խոսելու շատ դառը փորձ ունենք»,- ասել է Արաղչին PBS-ին տված հարցազրույցում։