ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանող

10/3/2026 20:58

Մարտի 10-ին Աբու Դաբիում դեսպանության և Դուբայում գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել և իրականացվել է դեպի Օման ՀՀ 7 քաղաքացու անվճար տեղափոխում: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Այսօր ևս ԱՄԷ-Օման սահմանին ՀՀ քաղաքացիներին դիմավորել է Օմանում ՀՀ դեսպանության դիվանագետը՝ ապահովելով սահմանի անցման դյուրացում և տեղափոխում Մասկատի օդանավակայան: Մասկատ-Երևան թռիչքը նախատեսված է այսօր ուշ երեկոյան: Ընդհանուր առմամբ, մարտի 4-10-ի ընթացքում ԱՄԷ ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից դեպի Մասկատ կազմակերպվող թվով 5 անվճար ուղևորափոխադրումներից օգտվել է ՀՀ 253 քաղաքացի։ Այս ընթացքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության աջակցությունն են հայցել նաև առողջական խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներ, որոնց հետ պահպանվել է մշտական կապ՝ հրատապ հարցերը հասցեագրելու նպատակով։ Առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները դեսպանության աջակցությամբ Մասկատ-Երևան չվերթով անվճար վերադարձել են ՀՀ։ Դեսպանության տվյալներով այս պահի դրությամբ ԱՄԷ-ում է գտնվում ՀՀ շուրջ 40 քաղաքացի՝ ներառյալ 14 ուսանողներ: