Oդի ջերմաստիճանը կբարձրանա

11/3/2026 14:08

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-6, մարտի 12-15-ին գիշերը 7-10 աստիճանով։