Փաշինյանը Ստրասբուրգում է

11/3/2026 16:03

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ստրասբուրգ: Նրան օդանավակայանում դիմավորել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Կրիստել Շալդեմոզը: Եվրոպական խորհրդարանում իր ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ մեր կարևորագույն խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն սին հույսեր տալով: «Մեր ռազմավարությունը այս հարցում հստակ է. ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում»,- ասել է Փաշինյանը: