Հայաստանի հետ խաղաղությունն ընդմիշտ կնքված Է

11/3/2026 18:50

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Խաղաղությունը Հայաստանի հետ ընդմիշտ կնքված Է։ Վերջին յոթ ամիսների ընթացքում մենք տեսել ենք հսկայական ներուժ, մասնավորապես առևտրի ոլորտում։ Մենք խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա, այն իրական է։ Երբեմն խաղաղությունը մնում է միայն թղթի վրա։ Բայց մեր դեպքը այլ է. կա ակտիվ առաջընթաց»,- նշել է Ալիևը։