Ճանապարհները՝ Հայաստանում

11/3/2026 20:30

Մարտի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Սիսիանից մինչև Կապան և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի և Մեղրիի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։