Վրաերթ-ավտովթար՝ Երևանում
11/3/2026 23:11

Այսօր՝ մարտի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ս․-ն «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծ պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել լուսացույցի տակ կայանված Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Կարեն Մ․-ի վարած «Honda» մակնիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին և օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։