Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը

12/3/2026 10:53

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ։ Այսպիսով՝ մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան, մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան և անձրևի տեսքով։ Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես 2 օրով կդադարեն»,- ասել է Սուրենյանը։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրը ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին կլինի ջերմաստիճանի բարձրացում։