Հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների
12/3/2026 12:02

Մենք մեր ձևավորած Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտպանենք շատ պինդ, շատ ամուր, շատ սկզբունքային, որովհետև մենք ձևավորել ենք մի երկիր, որն ունի հեռանկար, Կառավարության նիստում ասել է Փաշինյանը։
«Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք: Հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների:
Մենք հաղթահարել ենք ուրիշների կողմից մեզ պարտադրված հայրենասիրության մոդելները։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսն իրականացված է»,-նշել է նա: