Ես եմ խնդրել, որ հրաժարականի դիմում գրի

12/3/2026 13:13

Ես եմ խնդրել, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հրաժարականի դիմում գրի, իմ ցուցումն է եղել։ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել եմ Կառավարության քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն, հայտարարել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ երեկ աշխատանքից ազատվել էր Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։ Լուրեր էին տարածվել, որ պատճառը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելն էր։