Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել
12/3/2026 15:07

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատությանը» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:
Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:
Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:
Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։