Հայաստանն առաջիկայում իր ներկայացուցիչը կունենա Եվրոպոլում

12/3/2026 20:20

Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում։ «Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-մանրամասնեց նախարարը։