Ադրբեջանն իր օրակարգն առաջ տանելու հարցում հետևողական է
13/3/2026 10:09

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի մխրճման և օկուպացիայի մասին Ադրբեջանից որևէ խոսք չկա, առավել ևս՝ պարտավորության կամ նույնիսկ բանակցության մասին։
Ադրբեջանը մեծ գումարներ է ներդնում օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքների և ենթակառուցվածքների զարգացման վրա․ եթե դրանք 1, 2 կամ 3 տարի հետո պետք է վերադարձնի, ապա ինչո՞ւ է այդքան գումար վատնում։
Հայաստանի իշխանությունն այն առավելագույնը, ինչ կարողանում է անել, մեկ-մեկ աղքատիկ տեքստերով դեմարկացիայի անորոշ գործընթացի մասին հիշեցնելն է։
Ի տարբերություն տեղական կառավարիչների՝ Ադրբեջանն իր օրակարգը սահմանելու և այն առաջ տանելու հարցում հետևողական է և, բնականաբար, այդ ամենը տեղի է ունենում բացառապես հայկական շահերի հաշվին»։