Երկրաշարժ՝ Թուրքիայում

13/3/2026 10:15

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղի տվյալներով՝ Թուրքիայի հյուսիսում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ։ Ալթայ-Սայանի մասնաճյուղի կողմից իրականացված օպերատիվ տվյալների մշակման համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի Թոքաթ նահանգի Էրբաա քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Էպիկենտրոնում ուժգնության հիման վրա երկրաշարժը գնահատվել է որպես «շատ ուժեղ»։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5.3։ Եվրոպացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կմ խորության վրա։