Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա
13/3/2026 14:39

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 16-19-ը կմեկնի Թուրքիա՝ Ստամբուլ: Կմասնակցեն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին։
ԱԺ նախագահի կարգադրության համաձայն՝ Թուրքիա կմեկնեն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: