Ադրբեջանում հայերեն կսովորեն

13/3/2026 14:40

Ադրբեջանի պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Այս մասին նշված է «Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետի 2025 թվականի գործունեության վերաբերյալ հաշվետվության» մեջ, որը դրվել է քննարկման Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում: