«Թրամփի ուղի»-ն «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր․ Ասադով

13/3/2026 14:54

Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից մեկը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագծի` «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելն էր, ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը: Նշվել է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ կայացած գագաթնաժողովը թույլ է տվել տարածաշրջանում ձևավորել աշխարհաքաղաքական նոր իրողություններ և ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն խաղաղության և զարգացման համար։ «Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի կարևորագույն արդյունքներից էր նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP)՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմքը դնելը: Այս մուլտիմոդալ երթուղին կապահովի անարգել կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ինչպես նաև կնպաստի մեր երկրի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացմանը»,-ասել է նա: