Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է. Փաշինյան

13/3/2026 16:21

Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է,- ուղիղ եթերում այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր Սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրի հղում չլինի, ինքը կոնֆլիկտի, հակամարտության հռչակագիր է: Ոչ թե պետություն ենք ստեղծում այդ հռչակագարով մեր քաղաքացիների բարեկեցությունն ու ազատությունը ապահովելու համար՝ այլ պետություն ենք հիմնում Լեռնային Ղարաբաղի ու Արևմտյան Հայաստանի համար: Մենք շատ հստակ պետք է կայացնենք այդ որոշումը, մանավանդ, որ հիմա քաղաքական դաշտը ըստ էության դիրքավորվում է այս տրամաբանության մեջ՝ խաղաղության կուսակցություն, որը ասում է, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, և պատերազմի կուսակցություն, որը ըստ էության ուղղակի կամ անուղղակի ասում է, որ մենք պետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը»,- նշել է նա: