Ս․ Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել

13/3/2026 21:23

Սամվել Կարապետյանի աջակիցների շրջանում բերման ենթարկվածներ կան, այժմ փաստաբանները պարզում են բերման ենթարկելու պատճառները։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։