Փաշինյանը ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ

14/3/2026 10:54

Փաշինյանը, վստահ չլինելով իր ուժերի վրա, ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեր ձևով» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը: Փաշինյանը վստահ չլինելով իր ուժերի վրա ցանկանում է ընտրություններում պայքարել միայն Կարապետյանի նկարի դեմ: Շողքի հետ կռվել: Բայց չնայած դրան նա անգամ այս կռիվն է պարտվելու: Մոտակա օրերին կներկայացնենք մեր հետագա քայլերը: 3 ամիս և Սամվել Կարապետյանը լինելու է մեր Վարչապետը»,- գրել է Նարեկ Կարապետյանը։