Լարսը փակ է կցորդով բեռնատարների համար

15/3/2026 10:19

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։