Մոջթաբա Խամենեին տարհանվել է
15/3/2026 13:15

cursorinfo.co-ն-ն, հղում անելով Քուվեյթի «Ալ Ջարիդա» թերթին, գրում է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին գաղտնի Մոսկվա է տեղափոխվել ռուսական ռազմական ինքնաթիռով և բուժում է ստանում Ռուսաստանի տարածքում:
Պարբերականի տվյալներով՝ տարհանումն իրականացվել է գաղտնի գործողության շրջանակներում այն բանից հետո, երբ Մոջթաբա Խամենեին վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ Իրանից մեկնելուց հետո նա տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ այժմ բուժում է ստանում: Թեհրանի կամ Մոսկվայի կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել: