Խամենեին լավ առողջական վիճակում է․ ԱԳՆ
15/3/2026 15:40

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Al Araby Al Jadeed պարբերականին տված հարցազրույցում։
«Հեղափոխության առաջնորդը գտնվում է լավ առողջական վիճակում և լիովին ղեկավարում է իրավիճակը»,- lenta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Նախարարը նաև նշել է, որ Իրանում իրավիճակը կայուն է։
«Պետական ինստիտուտներում կամ բանակում պառակտումներ չկան»,- ավելացրել է Արաղչին: