ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
15/3/2026 19:25

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ-ի նախագահ։
Տեղեկությունը հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«ՀԱԿ 5-րդ (23-րդ) համագումարում կուսակցության կանոնադրությանը համապատասխան գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը»։
Համագումարում ընտրվել է նաև վարչության 35 հոգանոց կազմն ու բանաձև է ընդունվել։