Չվերթներ են չեղարկվել և հետաձգվել
16/3/2026 13:11

Այսօր՝ մարտի 16-ին ԱՄԷ-ից Հայաստան նախատեսված մի քանի չվերթներ չեղարկվել են: Մասնավորապես, Դուբայ -Երևան չվերթը հետաձգվել է Դուբայի օդանավակայանի մոտակայքում ԱԹՍ-ի ընկնելուց հետո։
«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։ Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։
Բացի այդ, չեղարկվել է Աբու-Դաբի-Երևան այսօր ժամը 12։20-ին նախատեսված չվերթը, չի կայանալու նաև Շարժա-Երևան չվերթը, որը նախատեսված է ժամը 17։05-ին։
Չեղյալ է հայտարարվել նաև մարտի 17-ի՝ 00։5 նախատեսված Դոհա-Երևան թռիչքը։
Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։
Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։