Ուկրաինական կողմն է hակամարտության կարգավորման հիմնական արգելքը

16/3/2026 15:31

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը Վլադիմիր Զելենսկուն՝ գնալ գործարքի, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի հիմնական արգելքը,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դատելով հայտարարություններից՝ նախագահ Թրամփը ոչ մի հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին, նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գնալ գործարքի։ Եվ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի հիմնական արգելքը»,- լրագրողներին ասել է Պեսկովը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու հարցում կիևյան վարչակարգի ղեկավարի դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկյան առաջնորդը, Զելենսկու հետ շատ ավելի դժվար է գործարք կնքել, քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: