Երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալված կա

16/3/2026 15:40

1 տարեկան 2 ամսական երեխայի uպանnւթյան փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։ ՆԳՆ-ից հայտնել են ԶԼՄ-ներին։ Ավելի վաղ Shamshyan.com-ը գրել էր, որ Արարատի մարզից «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։