Վայոց Ձորի թեմի առաջնորդն ազատվել է պաշտոնից

16/3/2026 18:29

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարտ 16, 2026 թվակիր Հայրապետական տնօրինությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից և կոչվել հանգստյան՝ իր գրավոր և բանավոր դիմումների հիման վրա։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հայրապետական տնօրինությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը համատեղության կարգով նշանակվել է Վայոց Ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։