Ջերմոցը փլուզվել է աշխատակցի վրա, նա հիվանդանոցում է
16/3/2026 18:31

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։25-ի սահմաններում 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքում ջերմոցը փլուզվել է և քաղաքացին մնացել է փլատակների տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ու պարեկները մեծ դժվարությամբ կարողացել են փլատակների տակից դուրս բերել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Գարիկ Ս․-ին և պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Նա տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել։