Խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա

16/3/2026 23:02

Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա,- հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Պետք է պատասխան տան Արցախը հանձնողները, ովքեր ստիպում են ժողովրդին մոռանալ իրենց հերոսական անցյալի պատմությունը։ Մեզ փորձում են համոզել, որ մեր հարուստ պատմությունը բեռ է, այլ ոչ թե հենարան առաջ գնալու համար, որ հայրենասիրությունը վնասակար է հայի ստամոքսի համար։ Այս վտանգավոր անհեթեթություններին մենք ասում ենք` ո՛չ։ Այսօր հայտարարում եմ, որ կարող եմ ապահովել մեր անվտանգության մոդելի բացարձակ հուսալի ձևաչափ։ Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա»,– ասել է նա և նշել, որ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից, այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու։ «Չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև այս իշխանությունը չհեռացվի։ Բայց դա բավարար չէ։ Պետք է պատասխան տան նրանք, ովքեր մեղավոր են մեր հազարավոր հերոսների մահվան համար, ովքեր հանձնեցին Արցախը, ովքեր ստիպում են մեր ժողովրդին մոռանալ իր հերոսական անցյալը»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։