Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը
17/3/2026 10:20

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հույս է հայտնել, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին շատ շուտով ուղերձով կդիմի հանրությանը:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ նա կարգին է: Համոզված եմ, որ դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և հույս ունեմ, որ շատ շուտով նա հանդես կգա հանրությանն ուղղված ևս մեկ ուղերձով»,- հայտարարել է նա NDTV հեռուստաալիքին:
Երկուշաբթի օրը Իրանի ԱԳ փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանրությանը կհայտնվի այն ժամանակ, երբ նա և իր գրասենյակը հարմար գտնեն: