Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում

17/3/2026 11:43

Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։