«Արմավիր» ՔԿ-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին
17/3/2026 14:07

Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 11:20-ի սահմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու մարմին:
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են Վաղարշապատի քննչական բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով մահացածը մոտ 40-45 տարեկան տղամարդ է:
Մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։