Առաքելությունը մտահոգված է հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ
17/3/2026 21:46

ՄԱԿ-ի փաստահավաք անկախ միջազգային առաքելության փորձագետները սկսել են հետաքննություն Իրանի Մինաբ քաղաքում գտնվող դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ։
Այս մասին հայտնել է առաքելության անդամ Մաքս դյու Պլեսսին Ժնևում կայացած ճեպազրույցի ընթացքում։
«Գտնվում ենք հետաքննության սկզբնական փուլում։ Մենք մուտք չունենք Իրան, սակայն այն խնդրել ենք և շարունակելու ենք ձգտել ստանալ։ Առաքելությունը խիստ մտահոգված է այս հարձակումներով և անմեղ աշակերտների ու ուսուցիչների սպանությամբ, և մենք առաջնահերթորեն կուսումնասիրենք տեղի ունեցածը»,-ասել է նա կարևորելով հետաքննությունն ու անկախ արդյունք ստանալը։
Ավելի վաղ՝ Իրանի դատախազությունը հայտնել է, որ Իսրայելի կողմից Մինաբի դպրոցին փետրվարի 28-ի առավոտյան հասցված հարվածների հետևանքով զոհվել է 148 մարդ, իսկ 95-ը վիրավորվել է։
Մինաբի շրջանային դատախազը հայտարարել է, որ զոհվածների մեծ մասը դպրոցի աշակերտուհիներ են։ Զոհվել են նաև դպրոցի աշխատակիցներ և ծնողներ։