Վրաստանում սգո օր է

18/3/2026 13:10

Վրաստանում համազգային սգո օր է հայտարարվել Իլիա II-ի մաhվան կապակցությամբ: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարությունը: Համաձայն կառավարության որոշման՝ երկրի ողջ տարածքում վարչական շենքերի վրա պետական դրոշները կխոնարհվեն: Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում: