Ծեծի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

18/3/2026 13:14

Մարտի 16-ին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար,- NEWS.am-ին հայտնել են ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Երևանում մեկ տարեկան 2 ամսական տղա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ երեխային կլինիկական մահվան հասցնելը ոչ թե պատահականության, այլ դիտավորության արդյունք է։ Դատախազությունից հայտնել են, որ շուրջ 1,5 ամիս երեխայի նկատմամբ պարբերաբար բռնություն է գործադրվել, իսկ մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու փորձ է արվել։ 38-ամյա կնոջը կալանավորելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։