Սյունիքում վթարից 3 երիտասարդ է զոհվել
18/3/2026 20:08

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Պ․-ն, 22-ամյա Արմենակ Խ․-ն և 22-ամյա Լևոն Ա․-ն տեղում մահացել են։
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։