Երևանում մայրը բռնnւթյան է ենթարկել 3 տարեկան երեխային

19/3/2026 16:27

Երևանում 3 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործություն մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից)»,-հայտնեցին ՔԿ-ից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։ Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր` մարտի 12-ին ՆԳՆ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Մոլդովական փողոց 29/1 հասցեում գտնվող հատուկ կացարանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում ծեծի է ենթարկել իր 3-ամյա որդուն, մահճակալից գցել, քարշ տվել սենյակում։ Երեխան վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ տուժած երեխան Իրաքի քաղաքացի է, նրան բռնության է ենթարկել 35–ամյա մայրը։