Ուղևորն ավտոբուսից իջել ու մшհացել է
19/3/2026 22:08

Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ընկերությունից։
«Թիվ 46 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտից իջնելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, այնուհետև կանգառում գիտակցությունը կորցրել է։ Վարորդը և քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել է»,-ասված է հայտարարության մեջ։