Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում
20/3/2026 10:12
Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում,- ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն է հայտնել․
«Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, հովտային և նախալեռնային գոտիներիում՝ անձրևի տեսքով։
Այս ցիկլոնը Հայաստանի վրա կպտտվի մարտի ողջ երրրոդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ ապահովելով տեղումներ, առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները։
Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,- ասել է նա։