24 ժամ ջուր չի լինելու

20/3/2026 12:27

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 20-ին ժամը 10:30-ից մինչև մարտի 21-ը ժամը 10:30-ը կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,–ասված է հաղորդագրության մեջ։