Վեհափառը հրավեր է ստացել՝ ներկա գտնվել Պատրիարքի հnւղարկավորությանը
20/3/2026 15:43

Վեհափառը հրավեր ստացել է և մտադիր է ներկա գտնվել Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորությանը, հայտնլ են են Մայր Աթոռից։
«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում երջանկահիշատակ Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ։
Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։
Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»։