Կին հետիոտն է վրաերթից մաhացել

20/3/2026 20:09

Այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։