Մահացել է լեգենդար դերասան Չակ Նորիսը

20/3/2026 20:12

86 տարեկանում մահացել է հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը: Դերասանի մահվան լուրը հրապարակվել է նրա սոցիալական ցանցերում։ Մեկ օր առաջ նրան տեղափոխել էին Հավայան կղզիների Կաուայի կղզու հիվանդանոց: Դերասանի հոսպիտալացման պատճառի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հրապարակվել: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ դերասանը և մարտարվեստի վարպետը մարզվել է մինչև հոսպիտալացումը: